Փորձեք Talkable-ը 14 օր անվճար՝ առանց բանկային քարտի։

Ստանալ

AI, որը խնայում է ժամանակ ու նյարդեր

Ապրանքներն ու ծառայությունները, պատվերները, վճարումներն ու առաքումը՝ մեկ տեղում։ Հաճախորդներին շուրջօրյա պատասխանում է AI-ն։

Աջակցվող հարթակներ
Պարզ հաշվարկ

Օրական երկու ժամ՝ ազատ

Հաշվեք, թե երեկ քանի հաղորդագրության եք պատասխանել։ Երեքական րոպե, քառասուն հաղորդագրություն՝ երկու ժամ։ Հարցերի մեծ մասը գնի, առկայության և առաքման մասին էր, իսկ պատասխաններն արդեն ձեր տվյալների մեջ էին։

  • Նույն հարցերը՝ պատասխանված առանց ձեզ
  • Գիշերն ու հանգստյան օրերը՝ առանց հերթապահի
  • Բաժանորդագրություն՝ ևս մեկ աշխատակցի փոխարեն

+2 ժամ

Օրական 40 հաղորդագրություն, 3-ական րոպե

$29

Ամսական՝ մեկ նախագծի, Basic-ով

Ինչ է անում

Այն ամենը, ինչ վաճառում եք, և բոլորը, ովքեր հարցնում են

Մեկ կատալոգ, զրույցների մեկ ցանկ, պատվերների մեկ ցանկ։ AI-ն աշխատում է երեքի հետ էլ։

Հաճախորդներ

Պատասխան շուրջօրյա՝ իրենց ընտրած հավելվածում

Բոլոր զրույցները հավաքվում են նույն տեղում, ինչ հավելվածից էլ գան։ Երևում է՝ ինչ է պատասխանել AI-ն, և ցանկացած պահի կարող եք միջամտել։

  • Պատասխանում է այն լեզվով, որով գրել է հաճախորդը
  • Հասկանում է ձայնային հաղորդագրություններն ու լուսանկարները, ոչ միայն տեքստը
  • Դադարեցրեք AI-ն մեկ զրույցում և պատասխանեք ինքներդ
Կատալոգ

Ապրանքներն ու ծառայությունները՝ մեկ կատալոգում

Ներմուծեք մեկ անգամ այն, ինչ վաճառում եք։ Հարցրեք սովորական բառերով կամ ասեք՝ ինչ փոխել, և AI-ն կառաջարկի փոփոխությունը։ Ոչինչ չի պահվում, մինչև չհաստատեք։

  • Ներմուծում ֆայլից, աղյուսակից կամ փաստաթղթից
  • Հարցրեք տվյալների մասին սովորական բառերով
  • Զանգվածային փոփոխություններ և նոր սյունակներ՝ ձեր հաստատմամբ
Պատվերներ

Պատվերները գալիս են արդեն ձևակերպված

Երբ զրույցն ավարտվում է վաճառքով, այն հայտնվում է ցանկում՝ հաճախորդով, գումարով և աղբյուրով։

  • Կարգավիճակներ՝ վճարման սպասումից մինչև ուղարկված
  • Վճարման կտրոնները համեմատվում են պատվերի հետ
  • Արտահանեք ցանկը ֆայլով
Ամրագրումներ

Յուրաքանչյուր ամրագրում հայտնվում է մեկ օրացույցում

Զրույցում կատարված ամրագրումը հայտնվում է օրացույցում՝ հաճախորդով, ժամանակով և հաստատման կարիք ունենալու նշումով։

  • Մեկ ժամային միջակայք կամ մի քանի օրվա ամրագրում՝ նույն օրացույցում
  • Սպասման մեջ, հաստատված կամ չեղարկված՝ մեկ հայացքից
  • Փոխեք ամսաթիվը կամ չեղարկեք՝ առանց զրույցից դուրս գալու
Մեկնաբանություններ գրառումների տակBeta

Գրառման տակ հարց, պատասխան՝ կատալոգից

Միացրեք, և AI ագենտը կպատասխանի Instagram-ի և Facebook-ի գրառումների տակ թողած մեկնաբանություններին։ Նկարագրից և լուսանկարից հասկանում է, թե ինչ կա գրառման մեջ, և ասում է իրական գինը։

  • Հրապարակային, անձնական նամակով կամ երկուսն էլԿարճ պատասխան՝ մեկնաբանության տակ, ապրանքն ու գինը՝ անձնական նամակով։ Ընտրությունը ձերն է։
  • Ձեր կանոնները, գները՝ կատալոգիցԳրեք, թե ինչպես պատասխանել և ինչ անել բողոքների, գովասանքի ու սպամի հետ։ Գներն ու առկայությունը միշտ կատալոգից են։
  • Բոլոր մեկնաբանությունները մեկ ներդիրումՀաղորդագրությունների կողքին։ Այնտեղից կարող եք պատասխանել, թաքցնել կամ ջնջել։
Ինչ է մնում ձեզ

Գնում է՝ պատվեր, չի գնում՝ լիդ

Հարցնողների մեծ մասը նույն օրը պատվեր չի անում։ Երբ զրույցում հնչում է անուն, համար կամ այն, ինչ մարդը փնտրում էր, դա հայտնվում է ցանկում, այլ ոչ թե կորչում զրույցների հոսքում։

  • Ուժեղ, մասնակի կամ թույլ գնահատական, որ իմանաք՝ ում զանգել առաջինը
  • Նոր, կապվել ենք, հաջողված կամ կորցրած՝ փոխեք աշխատանքի ընթացքում
  • Արտահանեք ցանկը կամ բացեք զրույցը, որտեղից այն եկել է
Գրանցվել
Որտեղից են գալիս պատասխանները

Պատասխանները, որոնք կատալոգում չեն

Գնացուցակ, պորտֆոլիո, աշխատանքի կանոններ։ Ավելացրեք մեկ անգամ, իսկ եթե պատասխանն այնտեղ չկա, ագենտն այդպես էլ կասի, այլ ոչ թե կհորինի։

  • Վերբեռնեք ֆայլ

    PDF, Word կամ սովորական տեքստ։ Պահում ենք տեքստը, ոչ թե ֆայլը։

  • Ավելացրեք վեբ էջ

    Ագենտը կարդում է այն էջը, որն արդեն պատասխանում է հարցին, և ամեն շաբաթ նորից է ստուգում։

  • Գրեք նշում

    Այն, ինչ հաճախորդներն անընդհատ հարցնում են, բայց ֆայլերում չկա։ Իրավաբանական գրասենյակը գրում է՝ քրեական գործեր չենք վարում։

Ինչ է հասկանում

Ինչ կարող է ուղարկել հաճախորդը

Հաճախորդը կարիք չունի հարմարվելու ագենտին։

  • Ձայնային հաղորդագրություններ

    Ձայնը դառնում է տեքստ և ստանում պատասխան։ Հաճախորդին տեքստով գրել խնդրելու կարիք չկա։

  • Լուսանկարներ

    Հաճախորդը կարող է ուղարկել փնտրածի լուսանկարը կամ վճարման կտրոնը։

  • Ուղարկված հրապարակումներ

    Հաճախորդն ուղարկում է հրապարակում, ռիլս կամ սթորի։ Ագենտը դիտում է և պատասխանում է տեսածի մասին։

  • Բիզնեսի տվյալներ

    Աշխատանքային ժամերը, հանգստյան օրերը, կոնտակտներն ու կանոնները վերցվում են նախագծի կարգավորումներից։

  • Վճարում և առաքում

    Տեղական դրամապանակներ և քարտային փոխանցումներ՝ առաքման արժեքը ներառված պատվերի գումարում։

  • Մարդ՝ երբ պետք է

    Դադարեցրեք ագենտին մեկ հավելվածում կամ մեկ զրույցում և շարունակեք ինքներդ։

Կարգավորում

Երեք քայլ մինչև աշխատող ագենտը

Ստուգաթերթը ցույց է տալիս, թե ինչ է դեռ պակասում, որ AI-ն սկսի աշխատել։

  1. 1

    Բերեք տվյալները

    Վերբեռնեք ապրանքներն ու ծառայությունները կամ ներմուծեք դրանք աղյուսակից կամ փաստաթղթից։ Սյունակների անունները մնում են ձերը։

  2. 2

    Միացրեք հավելված

    Միացրեք այն հավելվածները, որտեղ հաճախորդներն արդեն գրում են ձեզ։

  3. 3

    Ընտրեք ոճը և միացրեք

    Գրեք ողջույնի խոսքն ու ընտրեք խոսելու ոճը։ Հետո միացրեք։

Վերահսկում

Դուք եք որոշում՝ ինչպես է խոսում

Պատասխանի լռելյայն լեզուն, ոճը, ողջույնի հաղորդագրությունը, վճարումների ընդունումն ու առաքման առաջարկը։

Ինտեգրումներ

Միացրեք այն, ինչից արդեն օգտվում եք

Փաստաթղթերն ու աղյուսակները՝ տվյալների համար։ Տեղական դրամապանակներն ու քարտերը՝ զրույցում վճարելու համար։ Google Calendar-ը, Calendly-ն, Booking.com-ը և Airbnb-ը ամրագրումների համար շուտով կլինեն հասանելի։

Սակագներ

Մեկ սակագին՝ մեկ նախագծի համար

Ամեն նախագիծ ունի իր սակագինը, սահմանաչափերն ու օգտագործումը։ Տարեկան վճարելիս 2 ամիսն անվճար է։

Basic14 օր անվճար
$29/ամիս
Առանց բանկային քարտի

Մեկ հավելվածի և մեկ մարդու համար։

  • 1 հարթակ
  • 1 ինտեգրում
  • 1 տեղ
  • 20 MB պահեստ
  • ~1K AI պատասխան / ամիս
  • 120 րոպե ձայնային / ամիս
  • Ստանդարտ աջակցություն
  • Վաղ հասանելիություն նոր գործառույթներին
ProԱմենաընտրվածը
$59/ամիս

Թիմի համար՝ ամենուր, որտեղ հաճախորդները գրում են ձեզ։

  • Բոլոր հարթակները
  • Բոլոր ինտեգրումները
  • 5 տեղ
  • 100 MB պահեստ
  • ~4.5K AI պատասխան / ամիս
  • 360 րոպե ձայնային / ամիս
  • Ստանդարտ աջակցություն
  • Վաղ հասանելիություն նոր գործառույթներին
Max
$119/ամիս

Մեծ ծավալների և առաջնահերթ աջակցության համար։

  • Բոլոր հարթակները
  • Բոլոր ինտեգրումները
  • 15 տեղ
  • 400 MB պահեստ
  • ~12K AI պատասխան / ամիս
  • 960 րոպե ձայնային / ամիս
  • Առաջնահերթ աջակցություն
  • Վաղ հասանելիություն նոր գործառույթներին
Հարցեր

Ինչ են հարցնում մինչ սկսելը

Որտեղի՞ց է իմանում գները։

Այն կատալոգից, որը վերբեռնում, միացնում կամ ինքներդ եք գրում, և ավելացրած գիտելիքից՝ նշումներից, ֆայլերից և վեբ էջերից։ Ագենտը պատասխանելուց առաջ որոնում է այս ամենի մեջ և մեջբերում այն, ինչ ասում են ձեր տվյալները։ Եթե ինչ-որ բան չկա, այդպես էլ ասում է, ոչ թե գին հորինում։

Ու՞ր են գնում տվյալները։

Դրանք մնում են ձեր նախագծում և օգտագործվում են հաճախորդներին պատասխանելու համար։ Չենք վաճառում և AI մոդելներ չենք վարժեցնում դրանցով։ Վճարումն անցնում է ուղիղ ձեր և հաճախորդի միջև, այնպես որ քարտի ու դրամապանակի տվյալները մեզ չեն հասնում։

Ո՞ր հավելվածները կարող եմ միացնել։

Այս պահին երեքը, և ցանկը համալրվում է։ Basic-ով միանում է մեկը, Pro-ով և Max-ով՝ բոլոր երեքը։ Ինչ կա հենց հիմա, երևում է նախագծի հարթակների էջում։

Ի՞նչ լեզուներով է պատասխանում ագենտը։

Սկսում է ձեր ընտրած լեզվով, հետո ամեն հաղորդագրությանը պատասխանում է հաճախորդի լեզվով։

Կարո՞ղ եմ ինքս պատասխանել հաճախորդին։

Այո։ Դադարեցրեք ագենտին մեկ զրույցում կամ ամբողջ հավելվածում և գրեք հենց այնտեղից։

Հաճախորդը կարո՞ղ է վճարել զրույցում։

Այո՝ Idram-ով, Telcell-ով կամ բանկային քարտով փոխանցմամբ։ Գումարը գնում է ուղիղ ձեզ, մենք այն չենք պահում։ Հաճախորդը կարող է ուղարկել կտրոնը, և այն համեմատվում է պատվերի հետ։

Որքա՞ն է տևում կարգավորումը։

Տվյալների ներմուծումը և մեկ հավելվածի միացումը տևում են մոտ տասը րոպե։ Ստուգաթերթը ցույց է տալիս, թե ինչ է դեռ պակասում, որ AI-ն կարողանա պատասխանել։

Ինչպե՞ս է հաշվվում օգտագործումը։

Ըստ նախագծի՝ ամսվա այն օրվանից, երբ նախագիծը ստեղծվել է, UTC-ով։ Նախագծի սեփականատերը ցանկացած պահի տեսնում է ծախսած թոքենները, ձայնային հաղորդագրություններն ու պահեստը՝ սակագնի սահմանաչափի դիմաց։

Գործի դրեք ձեր տվյալները

Ներմուծեք այն, ինչ վաճառում եք, և թողեք, որ AI-ն պատասխանի հաջորդ հաղորդագրությանը։

ԳրանցվելՀամեմատել սակագները

Առանց բանկային քարտի